Պուտինն ու Փաշինյանը կքննարկեն անվտանգության և ռուսական ռազմшբազայի հարցերը. Պեսկով

Պուտինն ու Փաշինյանը կքննարկեն անվտանգության և ռուսական ռազմшբազայի հարցերը. Պեսկով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը առաջիկա բանակցությունների ընթացքում կքննարկեն անվտանգության հարցերը և ռուսական ռազմաբազան։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Անշուշտ, կշոշափվի մեր բազայի հարցը։ Այդ բազան տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման շատ կարևոր տարր է։ Այստեղ, իհարկե, հետաքրքիր կլինի լսել հայկական կողմի տեսակետը։ Ուստի օրակարգը կլինի խիստ հագեցած»,- ամփոփել է նա։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ դեկտեմբերի 3-ին աշխատանքային այց կունենա Մոսկվա՝ ՌԴ նախագահի Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելու:

Պեսկովը նաև նշել է, որ Մոսկվայի և Երևանի հարաբերությունները բավականին ընդգրկուն են՝ չնայած առկա բոլոր դժվարություններին։

Կրեմլի ներկայացուցիչը նաև հստակեցրել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Ռուսաստան համաձայնեցվել է բավականին վաղուց։

«Այն արդեն բավականին վաղուց էր անոնսավորվել։ Եվ հայկական կողմն արդեն անոնսավորել է այն, մենք իսկապես պատրաստվում ենք դրան»,- ամփոփել է Պեսկովը։

Հարավային Կովկասում հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը կարող է նոր հնարավորություններ ստեղծել մեր տարածաշրջանի և Եվրոպայի միջև առևտրի համար․ Նիկոլ Փաշինյան
Հարավային Կովկասում հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը կարող է նոր հնարավորություններ ստեղծել մեր տարածաշրջանի և Եվրոպայի միջև առևտրի համար․ Նիկոլ Փաշինյան
24-11-2026, 15:31, ---
Փաշինյանն ու Ռումինիայի նախագահը ստորագրել են ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագիր
Փաշինյանն ու Ռումինիայի նախագահը ստորագրել են ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագիր
24-11-2026, 13:40, Новости Армении
«Սյունիքն» է առաջադրել Դենիս Ջորկաեֆի թեկնածությունը ՀՖՖ նախագահի պաշտոնում
«Սյունիքն» է առաջադրել Դենիս Ջորկաեֆի թեկնածությունը ՀՖՖ նախագահի պաշտոնում
23-11-2026, 18:11, Новости спорта
Նիկոլ Փաշինյանը և Ռումինիայի վարչապետը կարևորել են Հայաստանի և Ռումինիայի միջև առևտրատնտեսական կապերի հետագա զարգացմանն ուղղված հարցերը
Նիկոլ Փաշինյանը և Ռումինիայի վարչապետը կարևորել են Հայաստանի և Ռումինիայի միջև առևտրատնտեսական կապերի հետագա զարգացմանն ուղղված հարցերը
24-11-2026, 15:30, ---
TRIPP-ի վերաբերյալ լուրջ վերապահումներ ունեն թե՛ Իրանը, թե՛ Ռուսաստանը․ նախագիծը կամ պետք է էապես վերանայվի, կամ դրա գործարկման հեռանկարը կմնա մշուշոտ․ Սուրեն Սուրենյանց
TRIPP-ի վերաբերյալ լուրջ վերապահումներ ունեն թե՛ Իրանը, թե՛ Ռուսաստանը․ նախագիծը կամ պետք է էապես վերանայվի, կամ դրա գործարկման հեռանկարը կմնա մշուշոտ․ Սուրեն Սուրենյանց
24-11-2026, 15:33, ---
Movie

Нет комментариев. %username_login%, не желаешь оставить первый комментарий?

Перед публикацией, советую ознакомится с правилами!

{login}

Твой комментарий..

Кликните на изображение чтобы обновить код, если он неразборчив