«Սյունիքն» է առաջադրել Դենիս Ջորկաեֆի թեկնածությունը ՀՖՖ նախագահի պաշտոնում

«Սյունիք» ֆուտբոլային ակումբն առաջադրել է Դենիս Ջորկաեֆի թեկնածությունը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

«Մեր ակումբի համար այս ընտրությունն առաջին հերթին հայկական ֆուտբոլի կառավարման և զարգացման հարց է։ Մենք կարևորում ենք այնպիսի ղեկավարի ընտրությունը, որը պատրաստ է լսել ակումբներին, հասկանալ նրանց խնդիրները և համատեղ լուծումներ գտնել։

Դենիս Ջորկաեֆի թեկնածությունն առաջադրելիս հաշվի ենք առել նրա փորձը՝ ֆուտբոլային գործակալից մինչև ակումբի նախագահ ու մարզական տնօրեն, ինչպես նաև ՀՖՖ-ում խորհրդատվական աշխատանքը և Ֆրանսիայում փոխքաղաքապետի պաշտոնում կառավարման փորձը։ Հայտնի ֆուտբոլային ընտանիքի ներկայացուցիչ լինելով՝ նա նաև անձամբ է անցել ֆուտբոլի կազմակերպման ու կառավարման ճանապարհով։

Կարևոր ենք համարում նրա միջազգային կապերը և դրանք մեր ակումբների համար գործնական հնարավորությունների վերածելու պատրաստակամությունը։ Հայաստան տեղափոխվելու ու այստեղ աշխատելու նրա որոշումը մեզ համար ևս վկայում է այս հանձնառությանը լրջորեն վերաբերվելու մասին։

Մենք ակնկալում ենք բաց ու հետևողական աշխատանք՝ ակումբների մասնակցությամբ, նրանց կարիքները հաշվի առնելով և հայկական ֆուտբոլի ընդհանուր շահը առաջնային դարձնելով։

ՀՖՖ անդամ ակումբներին կոչ ենք անում աջակցել Դենիս Ջորկաեֆի թեկնածությանը։ Վստահ ենք՝ համագործակցությամբ կարող ենք ավելի մեծ արդյունքի հասնել։

«Սյունիք» ֆուտբոլային ակումբ»։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Գյումրիի «Շիրակն» առաջադրել էր Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Գեւորգ Ղազարյանի թեկնածությունը։

ՀՖՖ նախագահի ընտրությունը տեղի կունենա դեկտեմբերի 21-ին։

Իմ աջակցությունն եմ հայտնում Գևորգ Ղազարյանին. Բերեզովսկին՝ ՀՖՖ նախագահի ընտրություններին ընդառաջ sport
Իմ աջակցությունն եմ հայտնում Գևորգ Ղազարյանին. Բերեզովսկին՝ ՀՖՖ նախագահի ընտրություններին ընդառաջ sport
23-11-2026, 15:17, Новости спорта
Միացյալ Նահանգների կառավարությունը որևէ պատճառ չունի կարծելու, որ Ջենսենի վերադարձը Nvidia որևէ uպառնալիք է ներկայացնում ազգային անվտանգության համար․ Թրամփ
Միացյալ Նահանգների կառավարությունը որևէ պատճառ չունի կարծելու, որ Ջենսենի վերադարձը Nvidia որևէ uպառնալիք է ներկայացնում ազգային անվտանգության համար․ Թրամփ
23-11-2026, 15:13, Новости России и мира
Նիկոլ Փաշինյանը և Հայաստանում հավատարմագրված ԵՄ անդամ պետությունների դեսպանները քննարկել են Հայաստան–ԵՄ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր
Նիկոլ Փաշինյանը և Հայաստանում հավատարմագրված ԵՄ անդամ պետությունների դեսպանները քննարկել են Հայաստան–ԵՄ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր
23-11-2026, 15:10, Новости Армении
Ռուսաստանում խաղային համակարգերի շուկան փլուզվել է։ Միայն GTA VI-ն է փրկում PS5-ը և Xbox Series-ը։
Ռուսաստանում խաղային համակարգերի շուկան փլուզվել է։ Միայն GTA VI-ն է փրկում PS5-ը և Xbox Series-ը։
22-11-2026, 11:04, Новости PDA
Կարևոր է, որ Ռուսաստանը պատասխանատվության ենթարկվի իր գործողությունների համար․ Զելենսկի news
Կարևոր է, որ Ռուսաստանը պատասխանատվության ենթարկվի իր գործողությունների համար․ Զելենսկի news
23-11-2026, 15:11, Новости России и мира
Movie

Нет комментариев. %username_login%, не желаешь оставить первый комментарий?

Перед публикацией, советую ознакомится с правилами!

{login}

Твой комментарий..

Кликните на изображение чтобы обновить код, если он неразборчив