«Ռեալ»-ը պատրաստվում է նոր պայմանագիր կնքել․ Ռոմանոն հայտնել է ֆուտբոլիստի անունը sport

Մադրիդի «Ռեալը» շարունակում է երկարաժամկետ պայմանագրերով պահպանել թիմի առանցքային ֆուտբոլիստներին։ Հաջորդը, որը նոր համաձայնագիր կկնքի «արքայական» ակումբի հետ, թիմի ավագ Ֆեդերիկո Վալվերդեն է։

Ինչպես հայտնում է հեղինակավոր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, կողմերն արդեն լիարժեք համաձայնության են հասել, և պաշտոնական հայտարարությունը սպասվում է մոտ ապագայում։ «Ֆեդե Վալվերդեն նոր պայմանագիր կկնքի «Ռեալի» հետ՝ մինչև 2031 թվականի հունիսը։ Ամեն ինչ պատրաստ է»,- գրել է Ռոմանոն։

Իսպանական AS-ի տեղեկություններով՝ ուրուգվայցի կիսապաշտպանի գործող պայմանագիրը նախատեսված էր մինչև 2029 թվականը։ Նոր համաձայնագրով էականորեն կբարձրանա նրա աշխատավարձը, ինչի արդյունքում Վալվերդեն կդառնա մադրիդյան ակումբի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներից մեկը։ Նման պայմանները պայմանավորված են ոչ միայն նրա խաղային որակներով ու ունիվերսալությամբ, այլև թիմի ավագի կարգավիճակով։

Հիշեցնենք, որ Վալվերդեն «Ռեալի» համակարգին միացել է 2016 թվականի ամռանը՝ տեղափոխվելով ուրուգվայական «Պենյարոլից»։ 2017/18 մրցաշրջանը վարձավճարով «Դեպորտիվոյում» անցկացնելուց հետո նա վերադարձավ Մադրիդ և դարձավ առաջին թիմի անփոխարինելի խաղացողներից մեկը։

Վալվերդեի հետ համաձայնությունը «Ռեալի» ղեկավարության հերթական քայլն է․ վերջերս ակումբը նոր պայմանագրեր է կնքել նաև Արդա Գյուլերի, Օրելյեն Չուամենիի և Տիբո Կուրտուայի հետ։

Հավելենք, որ Մադրիդի «Ռեալն» իր հաջորդ հանդիպումը կանցկացնի Չեմպիոնների լիգայում․ Երևանի ժամանակով նոյեմբերի 25-ին՝ 00:00-ին, մադրիդցիները սեփական հարկի տակ կընդունեն հոլանդական ՊՍՎ-ին։

Չինաստանում առաջին անգամ թռիչք է կատարել 19 տեղանոց էլեկտրական ինքնաթիռ՝ անձնակազմով։
Չինաստանում առաջին անգամ թռիչք է կատարել 19 տեղանոց էլեկտրական ինքնաթիռ՝ անձնակազմով։
22-11-2026, 13:16, Новости PDA
Ռուսաստանում խաղային համակարգերի շուկան փլուզվել է։ Միայն GTA VI-ն է փրկում PS5-ը և Xbox Series-ը։
Ռուսաստանում խաղային համակարգերի շուկան փլուզվել է։ Միայն GTA VI-ն է փրկում PS5-ը և Xbox Series-ը։
22-11-2026, 11:04, Новости PDA
Արագածոտնում «Nissan»-ում հրդեհ է բռնկվել. մեքենան վերածվել է մոխրակnւյտի
Արագածոտնում «Nissan»-ում հրդեհ է բռնկվել. մեքենան վերածվել է մոխրակnւյտի
22-11-2026, 11:11, Новости Армении
Գերմանիայից պետք է արտաքuել 2,6 մլն uիրիացիներին, աֆղшնցիներին և nւկրաինացիներին, հենց որ անհետանան նրանց պաշտպանություն տրամադրելու հիմքերը. կուսակցության առաջնորդ
Գերմանիայից պետք է արտաքuել 2,6 մլն uիրիացիներին, աֆղшնցիներին և nւկրաինացիներին, հենց որ անհետանան նրանց պաշտպանություն տրամադրելու հիմքերը. կուսակցության առաջնորդ
22-11-2026, 16:13, Новости Армении
Հրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների վերջնական ցուցակները
Հրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների վերջնական ցուցակները
22-11-2026, 11:12, Новости Армении
Movie

Нет комментариев. %username_login%, не желаешь оставить первый комментарий?

Перед публикацией, советую ознакомится с правилами!

{login}

Твой комментарий..

Кликните на изображение чтобы обновить код, если он неразборчив